Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դա հանգեցնելու է խnշտանգnւմների ու իրավապահ մարմիններում ապօրինությունների նոր դեպքերի. «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն»
«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն»-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Մտահոգիչ ենք համարում խոշտանգման մասին բարձրաձայնող քաղաքացու փաստաբանի դեմ իրավական գործընթաց նախաձեռնելու մասին մամուլում առկա տեղեկությունը։ Անկախ այդ տեղեկության բովանդակությունից՝ անկողմնակալ դիտորդի մոտ անխուսափելի է այն կասկածը, որ իրավական գործընթացն ունի «պատժողական» բնույթ։
Դա հանգեցնելու է խոշտանգումների ու իրավապահ մարմիններում ապօրինությունների նոր դեպքերի, քանի որ դրանց զոհերն ու փաստաբաններն իրենց աչքի առջև ունենալու են բողոքող քաղաքացու պաշտպանին պատժելու օրինակ»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել էր արցախցի Տիգրան Ուլուբաբյանին ոստիկանությունում խոշտանգելու մասին և հրապարակել խոշտանգած ոստիկաններից երկուսի լուսանկարները։ Նախօրեին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ասել էր. «Ապավինում են ՔԿ-ին՝ այս հարցով օբյեկտիվ և արդար քննություն իրակաացնելու համար։ Եթե քննության արդյունքում պարզվեց, որ ոստիկանության ծառայողներն ունեն մեղավորություն, միանշան նրանք կենթարկվեն պատասխանատվության, եթե պարզվեց, որ կա կեղծ մեղադրանք ոստիկանության ծառայողների նկատմամբ, միաժամանակ, ըստ այդմ պետք է վրա հասնի պատասխանատվություն սուտ մատնության տրամաբանության մեջ»։