Ժամանակ է պետք առաջնթաց ապահովելու համար. Հավաքականի գլխավոր մարզիչ
Սպորտ
18:11 22/03/2025
Հայաստան

Ժամանակ է պետք առաջնթաց ապահովելու համար. Հավաքականի գլխավոր մարզիչ

«Շատ լավ տեղյակ եմ դրան։ Հունաստանում բախվել եմ այդ իրավիճակին, երբ անկյունաքարային էր համարվում արդյունքը»,-ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի Վրաստան-Հայաստան պատասխան հանդիպումից առաջ ասուլիսում ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը՝ պատասխանելով հարցին, թե  ժամանակը ցույց է տալիս, որ Հայաստանում մարզչին գնահատում են արդյունքներով, որքանո՞վ է Ձեզ համար կոմֆորտ աշխատել մի տեղ, որտեղ գնահատում են արդյունքով։

Նա ընդգծեց, որ ժամանակ է պետք առաջնթաց ապահովելու համար։ 

Մարզիչն ասաց, որ վերջին երկու օրում 25 զրույց է ունեցել ֆուտբոլիստների հետ. «Հետաքրքրվել եմ՝ ամուսնացած են, երեխաներ ունեն, ինչ խնդիրներ ունեն։  Բայց ճանաչողական պրոցեսը ժամանակ է պահանջում»։ 

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի Վրաստան-Հայաստան պատասխան հանդիպումը կկայանա մարտի 23-ին ժամը 18։00-ին (Երևանի ժամանակով) Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում: Հայաստանի ազգային հավաքականն արդեն Թբիլիսիում է:

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ժամանակ է պետք առաջնթաց ապահովելու համար. Հավաքականի գլխավոր մարզիչ