Ցանկանում եմ ներողություն խնդրել հայ ժողովրդից, հայ երկրպագուներից այս խաղի ու հաշվի համար. Ջոն վան'տ Սխիպը
Սպորտ
21:55 23/03/2025
Հայաստան

Ցանկանում եմ ներողություն խնդրել հայ ժողովրդից, հայ երկրպագուներից այս խաղի ու հաշվի համար. Ջոն վան'տ Սխիպը

«Ցանկանում եմ ներողություն խնդրել հայ երկրպագուներից, հայ ժողովրդից: Բոլորս էլ հասկանում ենք, որ այսպիսի արդյունքն անընդունելի է»,-Վրաստանի թիմի հետ հանդիպումից հետո ասաց Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ, հոլանդացի Ջոն վան'տ Սխիպը:

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի համար անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում Հայաստանի ֆուտբոլրի ազգային հավաքականըզիջեց Վրաստանի հավաքականին և 1:6 հաշվով։

«Երբ խաղը սկսում ես երրորդ րոպեին գոլ ընդունելով, հետո երկրորդ գոլը, ապա երրորդ, ոչ պրոֆեսիոնալ սխալներ ես թույլ տալիս, բնականաբար խաղի ելքը այսպիսին պետք է լիներ:

Ես էլ, բոլորս էլ հասկանում ենք, որ այսպիսի արդյունքն անընդունելի է: Ես չգիտեմ՝ ինչու այսպիսի խաղ ստացվեց, չգիտեմ՝ ինչ մտածել: Ներողություն եմ խնդրում»,- ասաց Ջոն վան'տ Սխիպը:

«Անկախ Նրանից, որ կա նեգատիվ ֆուտբոլի նկատմամբ, մենք պատրաստ ենք հաղթահարել այդ դժվարությունները մեր խնդիրները ներսում լուծել և հունիսին ներկայանալ միանգամայն այլ վիճակում»,-ասաց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder