Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Շատ ավելի վատ է, որ իրավական հետապնդման գործընթացներ փաստաբան Ռոման Երիցյանի հանդեպ. Գեղամ Ստեփանյան
«Շատ ավելի վատ է, որ դրան հաջորդում է իրավական հետապնդման գործընթացներ փաստաբան Ռոման Երիցյանի հանդեպ և այսօրվա ակցիան նաև այդ նպատակն ուներ»-Երթով Քննչական կոմիտեից ՆԳՆ-ի դիմաց հասած ակցիայի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյան։
Նա նշեց, որ ոստիկանությունը ոչ թե պատշաճ հետաքննություն է իրականացնում ոստիկանների կողմից արցախցի Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգելու դեպքը՝ հակառակ ուղղությամբ են գնում՝ գործընթաց սկսելով նրա իրավունքներըպաշտպանող փաստաբան Երիցյանի դեմ
Ցուցարարները հանդիպեցին ոստիկանության ներկայացուցիչներին, որոնք տեղեկացրին, որ քրեական վարույթ է սկսվել ոստիկանների նկատմամբ և կասեցվել է մինչ այդ սկսված ծառայողական քննությունը, վերջիններս էլ ժամանակավորապես չեն աշխատում։
Ցուցարարներին ոստիկանների պատասխանը չբավարարեց և նրանք շարունակեցին ակցիան՝ սպասելով ՆԳՆ-ի կոմպետետնտ ներկայացուցչի։