Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մարտի 23-ին, ամը 11։00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 54 կմ հատվածում «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվել։
«Վթարի հետևանքով վարորդին մարմնական վնասվածքներով, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։Վիրավորին առաջինը օգնության հասել քաղաքացիները, այնուհետև ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել ապա տեղափոխել «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Վիրավորին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, քանի որ ամրակապված չի եղել, իսկ ավտոմեքենայում հայտնաբերվել է զենք և մեծ քանակի ինքնաձիգի փամփուշտներ։Դեպքի վայրի զննությունը քննիչի կողմից կատարելուց հետո «Աշտարակ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Թալինի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է»,- հայտնում է shamshyan.com-ը։