Ձեր աջակցությունը շատ ուժ է տալիս մեզ. Ռուբեն Վարդանյանի կինը տեսաուղերձ է հրապարակել
Իրավունք
11:51 23/03/2025
ԼՂՀ

Ձեր աջակցությունը շատ ուժ է տալիս մեզ. Ռուբեն Վարդանյանի կինը տեսաուղերձ է հրապարակել

Ռուբեն Վարդանյանի խնդրանքով նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը կարճ տեսանյութով երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր այս ոչ հեշտ իրավիճակում աջակցել են իրենց ընտանիքին:

«Ձեր աջակցությունը շատ ուժ է տալիս՝ շարունակելու հավատալ, որ ամեն ինչ լավ կլինի և որ մենք կկարաղանանք հաղթահարել բարդությունները, որոնց հանդիպել  ենք ներկայում»,- ասաց Զոնաբենդը։

Նա նաև մի դրվագ է պատմել Վարդանյանի կյանքից, երբ ընկել էր բարձրությունից և հրաշքով կենդանի մնացել, բայց բարձրությունից կոմպլեքս էր ձեռք բերել։ Երբ «Տրոյկա Դիալոգ» ընկերությւոնը կրիտիկական վիճակում էր հայտնվել և Ռուբեն Վարդանյանը հնարավորությունները գերազանցող մեծ վարկ էր վերցրել, ընկերությունը փրկելու համար նա վճառական քայլերի էր գնացել և իր գործընկերներին վստահություն ներշնչելու համար ասել էր որ հաջողության դեպքում պարաշյուտով կթռնի, ինչը և արել էր։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ձեր աջակցությունը շատ ուժ է տալիս մեզ. Ռուբեն Վարդանյանի կինը տեսաուղերձ է հրապարակել