Մերժվել է վարույթում Փաշինյանին, Սիմոնյանին ներգրավելու միջնորդությունը. Էդգար Ղազարյան
Իրավունք
17:06 24/03/2025
Հայաստան

Մերժվել է վարույթում Փաշինյանին, Սիմոնյանին ներգրավելու միջնորդությունը. Էդգար Ղազարյան

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանում ընթանում է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի փախանման միջոցի հարցի քննությունը։

Է.Ղազարյանը նշեց, որ այս քրեական վարույթը պետք է կարճվի, քանի որ  այս վարույթի համար հիմք է  հանդիսացել ոչ վավեր փաստաթուղթ, մասնավորապես ՍԴ աշխատակազմի ղեկավարի անձնական  նամակագրությունը  գլխավոր դատախազին, որը չունի  մեքենագիր ամսագիր։

Է.Ղազարյանն ասաց, որ հանրային մեղադրող Հայկ Ավետյանն իր հանդեպ ունի սուբյեկտիվ ընկալումներ։

«Պարոն Ավետյանի կողմից մերժվել է  մեր պաշտպանական թիմից պաշտպան Արսեն Բաբայանի՝ վարույթում այլ անձանց՝  Նիկոլ Փաշինյան, պատգամավոր Ալեն Սիմոնյան, Անդրանիկ Քոչարյան, Արուսյակ Ջուլհակյան, որպես  մեղադրյալ ներգրավելու միջնորդությունը, ինչը ցույց է տալիս, որ պարոն Ավետյանը հակված է  եղել ոչ թե  գործի անկողմնակալ, բազմակողմանի քննություն կազմակերպել, այլ  հասցեական, իմ դեմ  կոնկրետ գործողություններ անել, մեր կարծիքով, ոչ իրավաչափ որոշուներ կայացնելու համար։

Կարծում ենք՝ մինչև այժմ  ցուցաբերած վարքագիծը ռիկսեր է առաջանում նրա հետագա գործունեության հետ կապված։ Պարոն Ավետյանի գործողություններում նկատել ենք տարրեր, որոնց կարգավորումները տրված են Քրեական օրենսգրքի 480-րդ հոդվածի կարգավորումներով՝ ակնհայտ անմեղ անձին  քրեական հետապնդումների ենթարկելու և այլ հոդվածների կարգավորումներով։

Իրավական գործընթաց նախաձեռնելու և իրավական գնահատականներ տալու համար նախ և առաջ  անհրաժեշտ է  պարոն Ավետյանը հեռացվի այս  վարույթից և որևէ դատավարական  կարգավիճակ չունենա»,- ասաց Է.Ղազարյանը։

Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 490-րդ հոդվածի երկրորդ մասով՝ դատավորներին արատավորելն իրենց գործունեության համար, ենթադրում է  2-5 տարի ազատազրկում: Նրա նկատմամբ կիրառվել է վարչական վերահսկողություն. նա իրավունք չունի մինչև գործի ավարտը հրապարակային կարծիք հայտնել դատավորների, քննիչների, դատախազների, հարկադիր կատարողների վերաբերյալ։

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մերժվել է վարույթում Փաշինյանին, Սիմոնյանին ներգրավելու միջնորդությունը. Էդգար Ղազարյան