Բրյուսելում սպասում են ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագիծի երկրորդ ընթերցմանը՝ արձագանքելու համար
Քաղաքական
10:28 24/03/2025
Հայաստան

Բրյուսելում սպասում են ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագիծի երկրորդ ընթերցմանը՝ արձագանքելու համար

«Պաշտոնական արձագանքը միայն Հայաստան- Եվրամիության խորհրդարանական  համագործակցության կոմիտեի ընդունած փաստաթղթերում, որոշումներում էին»,- ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյան՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի հարցին՝ արդյո՞ք ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծի հետ կապված որևէ պաշտոնական արձագանք կա ԵՄ գործադիր մարմիններից։

Փոխնախարարի խոսքով, Բրյուսելում, ըստ երևույթին, սպասում են երկրորդ  ընթերցմամբ օրենքի ընդունմանը, պետք է ակնկալել արձագանքեր։  

«Պաշտոնական  դիրքորոշումը, ինչպես պաշտոնապես հայտնել են  եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունից, սպասում են օրենքի ընդունմանը»,- ասաց Պ.Հովհաննիսյանը։

Արմեն Գևորգյանն իր արձագանքում նշեց. «Քանի որ ես գիտեմ ԵՄ աշխատանքի ոճը, աշխատելաձևը, ըստ էության, իրենք երբեք չեն սպասում երկրորդ, երրորդ ընթերցումներին, եթե կա քաղաքական որոշում, իրենք այդ քաղաքական որոշումն ի սկզբանե կամ ողջունում են, կամ ընդառաջում են, կամ դրական են արձագանքում, կամ չեն արձագանքում»։ 

Նշենք, որ հանձնաժողովի քվերակությամբ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծն ընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ, որը մեկնարակելու է մարտի 25-ին։ 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բրյուսելում սպասում են ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագիծի երկրորդ ընթերցմանը՝ արձագանքելու համար