Ինչպե՞ս էին պլաստիկ շշերը վրացի երկրպագուները մարզադաշտ բերել, եթե մեր մոտից դրանք վերցրել էին. Սենիկ-Կարա Պողոսյան
Սպորտ
11:00 24/03/2025
Հայաստան

Ինչպե՞ս էին պլաստիկ շշերը վրացի երկրպագուները մարզադաշտ բերել, եթե մեր մոտից դրանք վերցրել էին. Սենիկ-Կարա Պողոսյան

«Դինամո Արենայում» ընդհանրապես անվտանգություն գոյություն չուներ։ Անդրադառնալով ՈւԵՖԱ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի Վրաստան – Հայաստան պատասխան խաղից հետո վրացի երկրպագուների՝ հայ երկրպագուների ուղղությամբ տարբեր իրեր, առարկաներ նետելուն ու վատ վերաբերմունքին՝ ընդգծել է ֆուտբոլային լրագրող և մեկնաբան Սենիկ-Կարա Պողոսյան

«Մենք բոլորս հայտնվել էինք գարեջրի մետաղական, ջրի պլաստիկ շշերի տարափի ներքո։ Հարվածում էին ներքևից, վերևից։  Նախապես խանութից գնել էին, ջրով լի շշեր էին նետում։ Ինչպե՞ս  էին պլաստիկ շշերը վրացի երկրպագուները մարզադաշտ բերել, եթե մեր մոտից դրանք վերցրել էին»,-ասել է մեկնաբանը։

Նրա խոսքով, մարզադաշտում որևէ ոստիկան չի եղել։ Վրացի երկրպագուների կողմից հարձակումից հետո ընտանիքներով, կանանց երեխաների հետ ֆուտբոլ դիտելու եկած հայ երկրպագուներին մեկուսացրել են, որպեսզի վրացիները հեռանան։
 

 

 

 

 

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչպե՞ս էին պլաստիկ շշերը վրացի երկրպագուները մարզադաշտ բերել, եթե մեր մոտից դրանք վերցրել էին. Սենիկ-Կարա Պողոսյան