Տանը պահվող բեզոարյան այծն առգրավվել է․ ԲԸՏՄ
Իրավունք
13:04 24/03/2025
Հայաստան

Տանը պահվող բեզոարյան այծն առգրավվել է․ ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները Վայոց ձորի մարզի Արենի համայնքում հայտանաբերել են քաղաքացու կողմից տան պայմաններում պահվող բեզոարյան այծ։

Հարուցված վարչական վայույթի  շրջանակում պարզվել է, որ Աղավնաձոր բնակավայրի բնակիչ Վ.Օ.-ն իր տանը պահում է դաշտից հայտնաբերած  բեզոարյան այծի 1 առանձնյակ։

Ապօրինի ձեռք բերված կենդանին առգրավվել և տեղափոխվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի ազգային կենտրոն։
Հաշվարկված կենդանական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է՝ 15.000.000դր.։

Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։            
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տանը պահվող բեզոարյան այծն առգրավվել է․ ԲԸՏՄ