Ընտրակաշա՞ռք
Օրվա թեմա
15:55 24/03/2025

Ընտրակաշա՞ռք

Սոցիալական ցանցերը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հերթալան պարտությունից հետո անցել են սպորտի պարտությունների և  հաղթանակների քննարկմանը։ 

«Եթե սա ընտրակաշառք չի, բա ընտրակաշառքը ո՞րն է»,- գրում է Edgar Ghazaryanը։



 

«Դժվարանում եմ ասել՝ որն է ավելի վատ՝ 1:9 հաշվով պարտվելը՞, թե՞ ոսկե մեդալ նվաճելն ու վերջում դավաճանների հետ ժպիտով ֆոտոսեսիա կազմակերպելը»,- գրում է Gevorg Barseghyan-ը։


«Ինձ համար ոչ մի արժեք չունի մեր դրոշն այլ երկրում, անգամ թուրքիայում բարձրացնելը, եթե հետո սեղմում ես Արցախում և Հայաստանի մի շարք այլ տարածքներում թշնամու դրոշը տնկողնորի ձեռքը»,- գրում է Arman Hayrapetyan-ը։ 
 

Ու սրանք հատուկենտ մարդիկ չեն՝ նրանց գրառումների տակ մեկնաբանողները համակարծիք են։
Ու այս հարցը օդից բերած չէ՝ այն մեդալի հինգերորդ՝ բարոյական կողմի մասին է։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ընտրակաշա՞ռք