Բաքվում գտնվող հայ գերիների վերադարձի հարցը Ադրբեջանի հետ պայմանագրի մեջ ամրագրելու հարցը չէ. Ալեն Սիմոնյան
Քաղաքական
17:55 25/03/2025
Հայաստան

Բաքվում գտնվող հայ գերիների վերադարձի հարցը Ադրբեջանի հետ պայմանագրի մեջ ամրագրելու հարցը չէ. Ալեն Սիմոնյան

«Պատերազմից հետո մենք ունեցել ենք 153 գերեվարված անձ, այսօր մենք ունենք 23 գերեվարված անձ, որոնցից 12-ը ռազմաքաղաքական ղեկավարներն են, որոնք գերեվարվել են 20 թվականի պատերազմից հետո»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով այն քննադատություններին, թե ինչու Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրում գերիների վերադարձի մասին կետ չկա:

Նա նշեց, որ գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքը շարունակվում է, դրա մասին ասվել է. «Դա այն հարցը չէ, որ պետք է պայմանագրում ամրագրվի: Դա այդտեղ ամրագրելու հարցը չէ, և այդ աշխատանքը շարունակվում է պայմանագրից դուրս:

Այդ պայմանագիրը կարող է ևս երկու տարի չստորագրվի, բայց մեր կողմից ամեն ինչ արվում է, որ մեր գերիները հնարավորինս շուտ վերադառնան, ուստի այդ հարցն այնտեղ դնելու առիթ ու պատճառ չկա»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բաքվում գտնվող հայ գերիների վերադարձի հարցը Ադրբեջանի հետ պայմանագրի մեջ ամրագրելու հարցը չէ. Ալեն Սիմոնյան