Սարիկը հայտարարել է, որ  Գյումրի այցելելու իրավունք պետք է ունենան միայն ՔՊ անդամատոմս ունեցողները. Գառնիկ Դանիելյան
Քաղաքական
16:52 25/03/2025
Հայաստան

Սարիկը հայտարարել է, որ Գյումրի այցելելու իրավունք պետք է ունենան միայն ՔՊ անդամատոմս ունեցողները. Գառնիկ Դանիելյան

«Սարիկ Մինասյանը երեկ հայտարարել է, որ այլևս Գյումրի քաղաք այցելելու իրավունք պետք է ունենան միայն ՔՊ անդամատոմս ունեցող մարդիկ»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց,որ իր հարցազրույցում  Սարիկ Մինասյանն իրեն է անդրադարձել և ասել. «Ինչ գործ ունի դաշնակցական Գառնիկը Գյումրիում»։

Պատգամավորը հիշեցրեց, որ Գյումրում իր գտնվելու օրը նաև ՔՊ պատգամավորներն էին ընտրարշավ անում և իրեն տեսել էին այնտեղ։

 «Արցախցիների նկատմամբ ատելությունը քարոզելուց, հանրությանը պառակտելուց հետո, հիմա էլ գնում են գյումրեցի-ոչ գյումրեցի բաժանմանը։ Այդ դեպքում Արարատի մարզի Թոռնիկը, որ հայտնի դարձավ Չալաբյանի գործով, ինչ գործ ունի Գյումրիում, կամ՝ ՔՊ կուսակցության անդամները»,-ասաց Դանիելյանը։

 Նա  տեղեկացրեց,որ Թոռնիկը Չալաբյանի գործից հետո բուհում հայցորդ է գրանցվել և գիտական աստիճան է ստանալու։

 «Սարիկը խոսում էր Կիրանցում իմ մասնակցության մասին՝ մոռանալով, որ հայրենահանձնման գործընթացի դեմ իմ և մյուս անձանց մասնակցությունը,  միայն պատիվ է բերում և ոչ մեկը թող չհամաձայնի որոշում կայացնել, թե ով Գյումրի մտնի կամ չմտնի»,-ասաց Դանիելյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սարիկը հայտարարել է, որ Գյումրի այցելելու իրավունք պետք է ունենան միայն ՔՊ անդամատոմս ունեցողները. Գառնիկ Դանիելյան