ՄԻՊ-ը ՄԱԿ-ի հարցերով փոխտնօրենի հետ անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայերի նկատմամբ իրականացվող գործընթացներին
Իրավունք
19:13 25/03/2025
Հայաստան

ՄԻՊ-ը ՄԱԿ-ի հարցերով փոխտնօրենի հետ անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայերի նկատմամբ իրականացվող գործընթացներին

Մարտի 25-ին Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել Ժնևում Human Rights Watch գրասենյակի ՄԱԿ-ի հարցերով փոխտնօրեն Լյուսի Մաքքերնանի հետ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:

Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև Ադրբեջանում կամայականորեն պահվող էթնիկ հայերի նկատմամբ իրականացվող գործընթացների` մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց լինելու և անձանց անհապաղ ազատ արձակման կարևորության հանգամանքին:

Ի թիվս այլնի, քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունների հետ կապված հարցեր:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՄԻՊ-ը ՄԱԿ-ի հարցերով փոխտնօրենի հետ անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայերի նկատմամբ իրականացվող գործընթացներին