Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ռուբեն Մխիթարյանը գյումրեցիների հետ հանդիպմանը մերկացրեց իշխանական ԶԼՄ-ի սուտն ու մոնտաժը
«Իմ հարցազրույցից մի հատված են կտրել, դրել են գովազդի տակ, իբր ես իմ համաքաղաքացիներին ասել եմ՝ թուրք ու ադրբեջանցիներ են»,-գյումրեցիների հետ հանդիպմանն իշխանական ԶԼՄ-ների մոնտաժած սուտը մերկացրեց Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։
Նա մեծ էկրանով ցուցադրեց հարցազրույցի այդ հատվածի ամբողջական մասն ու նշեց, որ գյումրեցին թուրքի ու ադրբեջանցու հետ կապ չունի, գյումրեցին էս ազգին ակադեմիկոս, չեմպիոն, պատիվ, նամուս ու թասիբ տվողն է, գյումրեցին մոլորակին Յուրի Վարդանյան, Արթուր Ալեքսանյան, Մհեր Մկրտչյան, Խաչատուր Ավետիսյան է տվել։
«Եթե դու ուզում ես իմանալ, թե քո երկիրը, ժողովուրդն ինչ հոգեբանական, սոցիալական վիճակում է, պետք է գաս Գյումրի, հինգ օր ապրես Գյումրիում, դրա համար շատ կարևոր է, որ առաջինը մենք մեջքներս ուղղենք, մեր ձեռքով սկսենք հարցերը լուծել, մեր խնդիրները լուծել, ամբողջ Հայաստանին տալ զարգացման նոր իմպուլս, ես վստահ եմ, որ էդ իմպուլսը գնալու է Գյումրիից»,-ասաց Մխիթարյանը` ներկաներին հորդորելով անպայման գնալ ու մասնակցել ընտրություններին։