Թե բա անկախ դիտորդներ, փաստերի ստուգում. Արսեն Բաբայանն ուշադրություն է հրավիրում Սարիկ Մինասյանի քայլի վրա
Քաղաքական
11:14 25/03/2025
Հայաստան

Թե բա անկախ դիտորդներ, փաստերի ստուգում. Արսեն Բաբայանն ուշադրություն է հրավիրում Սարիկ Մինասյանի քայլի վրա

Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններում ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը նախընտրական քարոզարշավի 10-րդ օրը ֆեյսբուքյան իր էջում վերահրապարակել է «Ճանապարհային դեպարտամնետ» հիմնադրամի հայտարարությունն ու գրել.
«ՏԿԵՆ-ը հայտարարել է Գյումրի քաղաքի Շիրակացու և Խորենացու փողոցների վերականգնման աշխատանքների ձեռքբերման մրցույթ: Գյումրիում չնորոգված փողոցներ չեն լինելու»։

Շատերն իշխանական թեկնածուի այս քայլը խնդրահարույց են որակում՝ նկատելով նաև, որ տեղի է ունենում վարչական ռեսուրսի չարաշահում։

Փաստաբան Արսեն Բաբայանն այս առումով գրել է.

«Էն մի հատ զարմանահրաշ դիտորդական խումբ կար, որ Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ սուտ հաղորդում էր ներկայացրել:

Բա այս բացահայտ փաստի մասին հե՞չ հաղորդում չունի ներկայացնելու իրավապահներին...

Թե բա անկախ դիտորդներ, փաստերի ստուգում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թե բա անկախ դիտորդներ, փաստերի ստուգում. Արսեն Բաբայանն ուշադրություն է հրավիրում Սարիկ Մինասյանի քայլի վրա