Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անցած գիշեր Սիրիայում ինտերնետի խափանումներ են նկատվել։ Այս մասին հայտնում է ինտերնետ մոնիտորինգի միջազգային NetBlocks ծառայությունը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ. ծառայությունները հաստատում են Սիրիայի մի շարք քաղաքներում հեռահաղորդակցության խափանումների մասին հաղորդումները:
«Ցանցի իրական ժամանակի տվյալները ցույց են տալիս ամբողջ Սիրիայում ինտերնետի անջատումը», - ասվում է մոնիտորինգի ծառայության հրապարակման մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ Իսրայելի պաշտպանության բանակը զանգվածային հարվածներ է հասցրել Սիրիայում տեղակայված զենքի պահեստներին, ռազմական օդանավակայաններին և հակաօդային պաշտպանության համակարգերին։