«Ժողովուրդ». Ինչու է ՔՊ-ն իր ողջ ռեսուրսով աշխատում «չեզոքացնել» Վարդան Ղուկասյանին
Օրվա մամուլ
08:57 25/03/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Ինչու է ՔՊ-ն իր ողջ ռեսուրսով աշխատում «չեզոքացնել» Վարդան Ղուկասյանին

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Իշխող «Քաղպայմանագիրը» իր ողջ ռեսուրսով՝ և՛ քարոզչական, և՛ պաշտոնական, աշխատում է «չեզոքացնել» Վարդան Ղուկասյանին:

«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ քարոզչության այս օրերին տուն-տուն, բակ-բակ շրջելու արդյունքում ՔՊ-ն պարզել է, որ «նախկին թալանչի» եզրույթը Գյումրիում արդիական չէ, և Վարդան Ղուկասյանը ակնհայտորեն առաջատար է. ուստի հրահանգվել է նրան վարկաբեկելու, թիմակիցներին ահաբեկելու քայլերին նոր թափ հաղորդել: Անգամ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը իշխանական լրատվամիջոցի հետ զրույցում, ակնհայտորեն վիրավորելով Գյումրիում առաջադրված մյուս բոլոր ուժերին և թեկնածուներին, երեկ հայտարարեց, թե «8 ուժերից որևէ մեկին ձայն տալ նշանակում է քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին»:

 

Այսինքն, ըստ Էմմա Պալյանի, մյուս բոլոր 8 ուժերը Վարդան Ղուկասյանի արբանյակներն են՝ այդ թվում և Եվրադաշինքը, որը օրուգիշեր եվրոպական արժեքներ է քարոզում՝ ի հակադրություն կումունիստական կուսակցության կողմից առաջադրված Վարդան Ղուկասյանի քարոզչության»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Ինչու է ՔՊ-ն իր ողջ ռեսուրսով աշխատում «չեզոքացնել» Վարդան Ղուկասյանին