Ուսուցիչների արհմիությունները դատի են տալիս Թրամփին
Իրավունք
15:48 25/03/2025
Հայաստան

Ուսուցիչների արհմիությունները դատի են տալիս Թրամփին

ԱՄՆ-ում ուսուցիչների մեծությամբ երկրորդ արհմիությունն ու դպրոցների աշխատակիցների այլ արհմիություններ դատական հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահ Դանոլադ Թրամփի դեմ՝ բողոքարկելով կրթության նախարարությունը լուծարելու նրա որոշումը։ Այս մասին գրում են ամերիկյան ԶԼՄ-ները։

 

Նրանք հայտարարել են, որ երկրի ղեկավարի այդ հրամանը ոչ միայն անօրինակն է, այլև ուղերձ է այն մասին, որ Թրամփը չի մտածում լայն հնարավորությունների, գիտելիքի ու երկրի ապագայի մասին։

Ըստ աղբյուրի, Թրամփի երկրորդ պաշտոնավարման մեկնարկից ի վեր կրթության նախարարության աշխատակիցների գրեթե կեսն ազատվել է աշխատանքից, իսկ միայն մարտին ավելի քան 1300 մարդ զրկվել է աշխատանքից։

Դատարան ներկայացված բողոքի հեղինակները պնդում են, որ առնվազն 1,5 միլիարդ դոլարի պայմանագրեր ու դրամաշնորհներ, որոն նախատեսված էին  հետազոտությունների, վերապատրաստումների և ուսուցիչների հավաքագրման ծրագրերի համար, արդեն չեղարկվել են:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ուսուցիչների արհմիությունները դատի են տալիս Թրամփին