Պետականության շահերից ելնելով պետք է ամեն ինչ անեմ, իմ փոքրիկ, համեստ ավանդը ներդնեմ, որ ինքը չվերարտադրվի. Հովիկ Աղազարյանը՝ Փաշինյանի մասին
Իրավունք
15:02 26/03/2025

Պետականության շահերից ելնելով պետք է ամեն ինչ անեմ, իմ փոքրիկ, համեստ ավանդը ներդնեմ, որ ինքը չվերարտադրվի. Հովիկ Աղազարյանը՝ Փաշինյանի մասին

«Մենք բոլորս հասկանում ենք, որ այս ամենը ձեր հետ կատարվում է, որովհետև հրաժարվել եք վարչապետի SMS հրամանը կատարել»,-Հովիկ Աղազարյանին դիմեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Պատգամավորը սակայն  խնդրեց, որ Հովիկ Աղազարյանը անձամբ հստակ ասի, թե ում կողմից է դրսևորվում քաղաքական ճնշումներն իր նկատմամբ։

«Բնականաբար քաղաքական ճնշումը վարչապետի հրահանգով է, ինչի մասին է խոսքը, ինչ կասկած կա։ Վարչապետի հրահանգով է, և բոլոր ինստիտուտները բացի ներքին գործերի համակարգից, լծված են այդ գործի վրա։ Այն ակնհայտ բան է։ Պարոն վարչապետը միգուցե այն անում է պետականության շահերից ելնելով,  ես էլ ինքս եմ մտածում, որ պետականության շահերից ելնելով պետք է ամեն ինչ անեմ, իմ փոքրիկ, համեստ ավանդը ներդնեմ, որ ինքը չվերարտադրվի»,- ասաց Աղազարյանը

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պետականության շահերից ելնելով պետք է ամեն ինչ անեմ, իմ փոքրիկ, համեստ ավանդը ներդնեմ, որ ինքը չվերարտադրվի. Հովիկ Աղազարյանը՝ Փաշինյանի մասին