«Հրապարակ». Ինչ նվեր էր անում Փաշինյանը ՔՊ-ականների ծնունդներին, որ հիմա չի անում
Օրվա մամուլ
08:48 26/03/2025
Հայաստան

«Հրապարակ». Ինչ նվեր էր անում Փաշինյանը ՔՊ-ականների ծնունդներին, որ հիմա չի անում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստանի գաղափարախոսությունը» նյարդայնացնում է նաև ՔՊ-ականներին, չնայած հրապարակային չեն խոսում, հակառակը՝ հարկ եղած դեպքում պրոպագանդում են շեֆի առաջ քաշած թեզերը: Սակայն մասնավոր զրույցներում շատ կոշտ են արտահայտվում՝ դա անվանելով Փաշինյանի իդեա ֆիքսը, որով փորձում է արդարացնել սեփական հանցանքները։ ՔՊ-ում «իրական Հայաստանի» դեմ քննադատության ալիքը հատկապես բարձրացել է այն բանից հետո, երբ Փաշինյանը սկսել է պատգամավորներին՝ ծննդյան օրերին Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը նվիրել:

 

Դրա մեջ հստակ ուղերձ են տեսել, թե Փաշինյանը հրահանգում է մոռանալ կատարվածը, հաշտվել կորուսյալ երկրի իրողության հետ, որպեսզի կարողանա իր դեմագոգիկ գաղափարները քարոզել։ Ի դեպ, հավանաբար, այս բողոքի ձայնը հասել է վարչապետին, վերջին շրջանում նա ծննդյան նվերներ գրեթե չի անում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Ինչ նվեր էր անում Փաշինյանը ՔՊ-ականների ծնունդներին, որ հիմա չի անում