«Ժողովուրդ». Կադրային ջարդը կսկսվի Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի տեղակալներից
Օրվա մամուլ
08:50 26/03/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Կադրային ջարդը կսկսվի Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի տեղակալներից

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Արշալույսները խաղաղ չեն ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում։ «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ Կոմիտեի նորանշանակ նախագահ Արթուր Նահապետյանը կադրային ջարդ է սկսելու: Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն, Հակակոռուպցիոն կոմիտեում շատերը կա՛մ սպասում են sms-ի, կա՛մ Արթուր Նահապետյանի հետ հանդիպման, որ հասկանան՝ իրենց հետագա ճակատագիրն ինչպես կառուցեն։ Չի բացառվում, որ կադրային ջարդը սկսվի Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի տեղակալներից:

 

Հիշեցնենք, որ մարտի 20-ի ՀՀ Կառավարության նիստի ժամանակ Արթուր Նահապետյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։ Այս պաշտոնում Նահապետյանի թեկնածությունը գործադիրին առաջարկել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ թեկնածուն զբաղեցնում էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Կադրային ջարդը կսկսվի Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի տեղակալներից