Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչ արել է ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը, նույն բանի համար ուզում են ձերբակալել Մարտուն Գրիգորյանի որդուն և հորը. Հայկ Մամիջանյան
«Այս պահին Գյումրիում ընթանում են ռեպրեսիաներ, ինչպես բնորոշ է Փաշինյանին ու ՔՊ-ին»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա հայտնեց, որ իրավապահ մարմինները ներխուժել են «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի տուն, ինչպես նաև գրասենյակներից առնվազն մեկն այս պահին։ Նույն գործընթացն ընթանում է նաև այլ թեկածությունների գրասենյակներում։
«Մի փոքր մանրամասներ բացահայտեմ։ Խոսքը վերաբերում է, ըստ մեր տեղեկությունների, «շիբինի գործին»։ Առկա է տեղեկատվություն, որ պատրաստվում է ձերբակալություն Մարտուն Գրիգորյանի հոր և որդու նկատմամբ։
Բառացիորեն նույնը, ինչ արել է ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը, այսինքն շիբինապատել է 1-2 փողոց, նույն բանի համար այս պահին ուզում են ձերբակալել Մարտուն Գրիգորյանի որդուն և հորը։ Լրիվ նույն բանի համա»,- ասաց Մամիջանյանը։
Նա նշեց, որ այս պահին «Պատիվ ունեմ խմբակցության երկու պատգամավորների նկատմամբ իրականացվում է ռեպրեսիա. դահլիճում Տարոն Մարգարյանի անձեռնմխելիության հետևից են եկել, Մարտուին Գրիգորյանի հորն ու որդուն փորձում են ձերբակալել։
«Ուզում եմ դիմել Սարիկ Մինասյանին. ինքն այդ քաղաքում է շարունակելու ապրել։ Ընտրություններից հետո շարունակելու է ապրել այդ քաղաքում։ Գյումրեցիները միշտ հայտնի են եղել իրենց պատվախնդրությամբ, պատվի զգացումով։ Երևանից մարդ բերելով ու քո համաքաղաքացիներին բռնել տալով փորձում ես դառնալ համայնքի ղեկավա՞ր։ Չգիտեմ, հետո ինչպես է Գյումրիում քայլելու։ Վստահ եմ, այս գործողությունների պատասխանը առաջին հերթին հենց մարտի 30-ին գյումրեցին տալու է։
Առաջին հերթին փորձում են վախեցնել Մարտուն Գրիգորյանին, որը ծիծաղելի է։ Իրենք լավ ճանաչում են Մարտունին։ Դժվար ինքն այսպիսի բաներից վախենա»,- ասաց Հայկ Մամիջանյանը։
Նա նշեց, որ Գյումրին բոլոր առումներով մերժում է ՔՊ-ին. «Դա նկատելի է թե սոցիալական ցանցերում, թե փողոցներում։ Գյումրիում նույնիսկ քննարկվում է, որ անընդունելի է որևէ մեկը ՔՊ-ին ձայն տա։ Դա Սարիկին ձայն չէ, ՔՊ-ին ձայն է, Նիկոլ Փաշինյանին ձայն է, որովհետև համաձայնվել է Մինասյանը, որ Փաշինյանը հիմա միացնի ռեպրեսիվ ապարատը։ Ինքն ուզում է համայնքի ղեկավար դառնալ ռեպրեսիվ ապարատի օգտագործմամբ»։