Մայր Հայաստան. Գյումրիում տեղի ունեցածը գնահատում ենք որպես քաղաքական հետապնդում,  և դատապարտում ենք փաշինյանական վարչակազմի քստմնելի վարքագիծը, որի շրջանակներում բերման են ենթարկել նույնիսկ երկու անչափահասների մորը
Քաղաքական
15:21 27/03/2025
Հայաստան

Մայր Հայաստան. Գյումրիում տեղի ունեցածը գնահատում ենք որպես քաղաքական հետապնդում, և դատապարտում ենք փաշինյանական վարչակազմի քստմնելի վարքագիծը, որի շրջանակներում բերման են ենթարկել նույնիսկ երկու անչափահասների մորը

Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր թեկնածուների գրասենյակներում իրավապահների խուզարկությունների վերաբերյալ «Մայր Հայաստան» դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է.

««Մայր Հայաստան» դաշինքը դատապարտում է Նիկոլ Փաշինյանի կողմից հրահանգված ուժային կառույցների /հակակոռուպցիոն կոմիտե և ոստիկանություն/ հարձակումները Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքի և «Մեր քաղաքը» դաշինքի դեմ։ 

Վաղ առավոտից խուզարկություններ են տեղի ունեցել դաշինքների ավագանու ցուցակի անդամների, նախընտրական գրասենյակի աշխատակիցների բնակարաններում, կենտրոնական շտաբերում։

Մենք այս ամենը գնահատում ենք որպես քաղաքական հետապնդում, մեր աշխատանքների խոչընդոտման փորձ և դատապարտում ենք փաշինյանական վարչակազմի քստմնելի վարքագիծը, որի շրջանակներում բերման են ենթարկել նույնիսկ երկու անչափահասների մորը՝ լուրջ սթրեսի ենթարկելով երեխաներին։

Մենք կոչ ենք անում գյումրեցիներին ակտիվորեն մասնակցել մարտի 30-ին կայանալիք ընտրություններին, մերժել թուրք-ադրբեջանական օրակարգ սպասարկող Քաղաքացիական պայմանագրին և փոփոխությունները սկսել Գյումրիից»։

Թեմային առնչվող նյութեր՝ 

Արթուր Վանեցյան. Հանգիստ նստեք տեղներդ

Քաղաքագետ. Նախօրեին ՔՊ-ում ամփոփվել են Գյումրիում կայանալիք ընտրությունների ավարտական սոցհարցումների արդյունքները

Մարտուն Գրիգորյանի հորն ու որդուն ձերբակալելու որոշում կա. Արսեն Բաբայան

Ինչ արել է ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը, նույն բանի համար ուզում են ձերբակալել Մարտուն Գրիգորյանի որդուն և հորը. Հայկ Մամիջանյան

Դուռ փակել են, ներս մտնել չենք կարողանում. Ի՞նչ է կատարվում Մարտուն Գրիգորյանի գրասենյակում

Արձանագրում ենք Գյումրի համայնքի ավագանու ընտրություններին իրավապահ մարմինների ներգրավածությունը՝ ընդդիմադիր մրցակիցներին ճնշելու նպատակով. Հայտարարություն

«Այդ ի՞նչ զզվելի արարք է, ինչու իշխանություններին չեն ձայնալսում». Խուզարկություն՝ «Մայր Հայաստանի» Գյումրու գրասենյակում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder