Դուռը փակել են, ներս մտնել չենք կարողանում. Ի՞նչ է կատարվում Մարտուն Գրիգորյանի գրասենյակում
Քաղաքական
12:41 27/03/2025
Հայաստան

Դուռը փակել են, ներս մտնել չենք կարողանում. Ի՞նչ է կատարվում Մարտուն Գրիգորյանի գրասենյակում

«Հենց հիմա եկեք Արագած 10/1, անհասանելի գործողություններ են կատարվում մեր գրասենյակի շուրջ»,-ահազանգում է Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի մամուլի խոսնակ Լիզա Գասպարյանը։

Panorama.am-ի հետ զրույցում նա հայտնեց՝ իրավապահ մարմինների մոտ մեկ տասնյակ աշխատակիցներ անհասկանալի գործողություններ են իրականացնում «Մեր քաղաքը» դաշինքի արդեն երկրորդ գրասենյակում, դուռը փակել են, իրենք ներս մտնել չեն կարողանում։

«Լցված են ոստիկաններ ու չգիտեմ ովքեր՝ մեկ տասնյակից ավելի միայն սևազգեստներն են։ Հարցեր պետք է ուղղել ՔՊ-ին, թե ինչու են այս մարդկանց ուղղել մեր գրասենյակ, խանգարում են նախընտրական քարոզաշավի վերջին կարևոր օրերին մեր աշխատանքները»,-ասաց Լ. Գասպարյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դուռը փակել են, ներս մտնել չենք կարողանում. Ի՞նչ է կատարվում Մարտուն Գրիգորյանի գրասենյակում