Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նաև երկաթուղու ճանապարհն ենք ազատում. Փաշինյանը՝ Մեղրիով Նախիջևան գնացող ուղու մասին
«Սյունիքի մարզում Կապան-Ծավ ավտոճանապարհի 15-րդ կմ-ից դեպի Նռնաձոր տանող 10.1 կմ երկարությամբ նոր ավտոճանապարհի կառուցում, որը նախատեսված է սկսել և ավարտել 2025 թվականին»,-կառավարության նիստում թվարկելով սուբվենիցն ծրագրերը՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտնեց, որ այդ նախագիծն ունի նրբություն։
«Նրբությունն այն է, որ ներկայում Նռնաձոր տանող ճանապարհի մի մասը համընկնում է նախկին երկաթուղու գծերի հատվածի հետ, և քանի որ մենք պլանավորում ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, սա այդ աշխատանքների գործնական փուլն է։ Ըստ էության սա մեր «խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման նախապատրաստական աշխատանք է, որը կոնկրետ է, որովհետև մեզ նաև շատ քննադատում են՝ ասում, որ մենք անընդհատ պատրաստակամություն ենք հայտնում, բայց գործնական քայլեր չենք անում»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով, այն այդ գործնական քայլերից մեկն է, որ բնակավայրերի համար այլընտրանքային ճանապարհ են ստեղծում, նաև երկաթուղու ճանապարհն են ազատում, որովհետև երկաթուղին անցնելու այլ ճանապարհ չունի և միայն այդ հատվածով կարող է անցնել, հետևաբար այդ հատվածն ազատում են, եկաթուղու կառուցումը հնարավոր դարձնելու համար։