Դիցուք, դուք մի կուսակցության անդամ եք, որի ղեկավարը թուրք է և նա, ձեր ասածով, «սատկում է», նա ձեր համար ամենալա՞վ թուրքն է. Ռուբեն Մխիթարյանը՝ Սարիկ Մինասյանին
Քաղաքական
22:39 27/03/2025
Հայաստան

Դիցուք, դուք մի կուսակցության անդամ եք, որի ղեկավարը թուրք է և նա, ձեր ասածով, «սատկում է», նա ձեր համար ամենալա՞վ թուրքն է. Ռուբեն Մխիթարյանը՝ Սարիկ Մինասյանին

«Այսօր Թատրոնի միջազգային օրեն է, ես շնորհավորում եմ  մասնագիտական տոնի կապակցությամբ ՔՊ-ին։ 2020 թվականի հոկտեմբերի 14-ին դուք ձեր ֆեյսբության էջում գրել, եք թե.«Ամենալավ թուրքը, սատկած թուրքն է»։ Ձեր կուսակցության ղեկավարը մի անգամ ասել է, որ երբ իրեն թուրք են ասում, ինքը չի վիրավորվում, քանզի դա վիրավորանք չի համարում և վիրավորանք չի ընկալում։ Դիցուք, դուք մի կուսակցության անդամ եք, որի ղեկավարը թուրք է և նա,  ձեր ասածով, «սատկում է»  նա ձեր համար ամենալա՞վ թուրքն է համարվելու, թե չէ»։- ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանին դիմեց քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։

 Սարիկ Մինասյանը ասաց, թե տղամարդուն վայել չէ թուրքերեն «Հայաթ» բառով պրոյեկտով փող աշխատել և իրեն այդ իր խոսքերի համար քննադատել։

Ռուբեն Մխիթարյանն անթուլատրելի համարեց անձնական վիրավորանքը և հիշեցրեց, որ Սարիկ Մինասյանը բազմիցս է ունկընդրել« Հայաթ Պրոջեկտի» համերգները և այն ժամանակ չէր մտածում, որ թուրքերեն բառ է անվանման մեջ, չնայած, որ ողջ Գյումրին է մշտապես այդ բառն օգտագործում առօրյայում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դիցուք, դուք մի կուսակցության անդամ եք, որի ղեկավարը թուրք է և նա, ձեր ասածով, «սատկում է», նա ձեր համար ամենալա՞վ թուրքն է. Ռուբեն Մխիթարյանը՝ Սարիկ Մինասյանին