Գյումրիում արտադրված  սերուցքային կարագը վտանգավոր է. ՍԱՏՄ
Առողջություն
10:29 27/03/2025
Հայաստան

Գյումրիում արտադրված սերուցքային կարագը վտանգավոր է. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ԱԱ Տրանզիտ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, քաղաք Գյումրի)՝ առկա արտադրատեսակներից կատարելով նմուշառումներ:

Տեսչական մարմնից հայտնում են, որ լաբորատոր փորձաքննության ներկայացված նմուշներից կարագ սերուցքային «Ավանդական» արտադրատեսակի նմուշը «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Արտադրատեսակը համարվում է վտանգավոր:

Կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթը՝ կարագ սերուցքային «Ավանդական» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գյումրիում արտադրված սերուցքային կարագը վտանգավոր է. ՍԱՏՄ