Վարդան Ղուկասյանի գրասենյակ. Խստորեն դատապարտում ենք իշխանությունների որդեգրած ռեպրեսիվ մեթոդները Գյումրիի ավագանու ընտրությունների նախօրեին
Քաղաքական
15:34 27/03/2025
Հայաստան

Վարդան Ղուկասյանի գրասենյակ. Խստորեն դատապարտում ենք իշխանությունների որդեգրած ռեպրեսիվ մեթոդները Գյումրիի ավագանու ընտրությունների նախօրեին

Գյումրու ավագանու արտահեր ընտրությունների մասնակից Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը և Վարդան Ղուկասյանի գրասենյակը  տարածել են հայտարարություն Գյումրու քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուների, նրանց թիմակիցների գրասենյակներում, տներում իրականացվող խուզարկությունների վերաբերյալ.

«Խստորեն դատապարտում ենք իշխանությունների որդեգրած ռեպրեսիվ մեթոդները, Գյումրիի ավագանու ընտրությունների նախօրեին։ Այս ամենը արվում է բացառապես ընտրության արդյունքների վրա ազդելու համար։

Մեր աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում հալածանքների ու ճնշումների ենթարկվող բոլոր թեկնածուներին»։

Նշենք, որ այսօր առավոտից Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան», «Մեր Քաղաքը» ընդդիմադիր ուժերի նախընտրական շտաբներում, տներում, գրասենյակներում  խուզարկություններ են, որոնց հաջորդեցին ձերբակալություններ։

Ձերբակալվել են  «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին, որոնց Գյումրիից տեղափոխում են Երևան՝ հակակոռուպցիոն կոմիտե։

Ընտրություններին մասնակից ընդդիմադիր ուժերը տեղի ունեցածը որակում են քաղաքական հետապնդում, նախընտրական քարոզարշավի ընթացքում իրենց աշխատանքների խոչընդոտման փորձ։

Հետապնդման ենթարկվող թեկնածուներին իր աջակցությունն են հայտնել «Իմ հզոր համայնք» կուսակցության կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Ռուբեն Մխիթարյանը, Գյումրու ավագանու ընտրությունների մասնակից «Դեմոկրտական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

 

Թեմային առնչվող նյութեր՝ 



Մարդն առնվազն մանկամիտ պետք է լինի, որ մտածի՝ նման կերպ կարող է Մարտունին ճնշել. Ռուբեն Մխիթարյան

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն իր զորակցությունն է հայտնում «Մայր Հայաստան» դաշինքին և Մարտուն Գրիգորյանին. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ. Նախօրեին ՔՊ-ում ամփոփվել են Գյումրիում կայանալիք ընտրությունների ավարտական սոցհարցումների արդյունքները

Մարտուն Գրիգորյանի հորն ու որդուն ձերբակալելու որոշում կա. Արսեն Բաբայան

Ինչ արել է ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը, նույն բանի համար ուզում են ձերբակալել Մարտուն Գրիգորյանի որդուն և հորը. Հայկ Մամիջանյան

Դուռ փակել են, ներս մտնել չենք կարողանում. Ի՞նչ է կատարվում Մարտուն Գրիգորյանի գրասենյակում




 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վարդան Ղուկասյանի գրասենյակ. Խստորեն դատապարտում ենք իշխանությունների որդեգրած ռեպրեսիվ մեթոդները Գյումրիի ավագանու ընտրությունների նախօրեին