Տարոն Մարգարյանի գործը կարճվել էր, հիմա նույն փաստերի հիման վրա վարույթներ հարուցելու համար պատգամավորների համաձայնությունն եք ակնկալում. ՔՊ-ականը՝ դատախազին
Քաղաքական
13:36 27/03/2025
Հայաստան

Տարոն Մարգարյանի գործը կարճվել էր, հիմա նույն փաստերի հիման վրա վարույթներ հարուցելու համար պատգամավորների համաձայնությունն եք ակնկալում. ՔՊ-ականը՝ դատախազին

«Վաղեմության ժամկետով քրեական գործերը կարճվել են։ Հիմա եկել եք, նույն փաստերի  հիման վրա քրեական վարույթներ հարուցելու համար պատգամավորների համաձայնությունն եք ակնկալում»,-Ազգային ժողովում պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին միջնորդագրի քննարկմանն ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյան՝ դիմելով միջնորդագիրը ներկայացնող գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։

Իշխող ուժի ներկայացուցիչը հարցրեց՝ «ինչո՞ւ ավելի վաղ չեն հարուցվել այս վարույթները, ինչո՞ւ եք սպասել, որ վաղեմության ժամկետներն անցնեն»։

Դատախազն ասաց. «Ձեր հարցին ուղիղ պատասխանել է վճռաբեկ դատարանը. այս դեպքում դու չես կարող սահմանափակել անձի այդ իրավունքը, որը տվյալ դեպքում պահանջում է, որ բացի պրեդիկատից, նաև փողերի լվացում է տեղի ունեցել։ Իսկ տրամաբանությունը բխել է վճռաբեկի նախադեպից, որ չէին կարող միայն նկարագրությամբ ուղարկել։ Մենք հիմա ուղարկում ենք արարքի օբյեկտիվ կողմի նկարագարությամբ»։  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տարոն Մարգարյանի գործը կարճվել էր, հիմա նույն փաստերի հիման վրա վարույթներ հարուցելու համար պատգամավորների համաձայնությունն եք ակնկալում. ՔՊ-ականը՝ դատախազին