Օվերչուկ. Հայաստանը չի կարող «երկու աթոռի վրա նստել», պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև
Քաղաքական
11:57 27/03/2025
Աշխարհ

Օվերչուկ. Հայաստանը չի կարող «երկու աթոռի վրա նստել», պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև

Հայաստանը չի կարող «երկու աթոռի վրա նստել». պետք է ընտրություն կատարի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրամիության (ԵՄ) միջև։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել և  ընդունել է ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին քաղաքացիական նախաձեռնությունը։

«Ես ծանոթացել եմ բուն օրենքի տեքստին, որն ընդունվել է։ Դա Հայաստանի ներքին գործն է։ Իրականում մենք հասկանում ենք, որ և՛ ԵԱՏՄ-ն, և՛ ԵՄ-ն ունեն համանման օրակարգեր։ Եվ այդ պատճառով, բնականաբար, երկիրը պետք է որոշի և կատարի այս ընտրությունը։ Որովհետև չի հաջողվի միաժամանակ նստել երկու աթոռի վրա նստել, դա միանշանակ է»,- ասել է Օվերչուկը։

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանը շարունակում է ակտիվորեն աշխատել Եվրասիական տնտեսական միությունում։ Այսօր իր դրական ներդրումն է ունենում եվրասիական ինտեգրման գործում։

Մեր կողմից, իհարկե, մենք ուշադիր հետևում ենք այդ գործընթացներին: Մենք հասկանում ենք, որ եթե Հայաստանը շարժվում է դեպի Եվրոպա, ապա, համապատասխանաբար, անհրաժեշտ կլինի վերանայել այս երկրի հետ տնտեսական հարաբերությունների ողջ համալիրը: Եվ, ցավոք, դա կարտացոլվի Հայաստանում մարդկանց կենսամակարդակի վրա, ինչը, իհարկե, մենք այնքան էլ չէինք ցանկանա»,- նշել է Օվերչուկը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder