Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այս գյուղատնտեսական աջակցության ծրագիրն իմ տեսած ոչ մի գյուղացու չի վերաբերում, 0. Նիկոլ Փաշինյան
«Արարատյան դաշտի բերրի հող, կառավարությունը 100 հազար դրամ տալիս է , օրինակ, 1 հա հատիկընդեղեն ցանելու համար։ Գյուղացին ասում է՝ բայց ես պետք է 170 հազար դրամ ծախսեմ, որ հողը մշակեմ։Ասում եմ՝ հա, կառավարությունը 100 հազար դրամը տալիս է։ Գյուղացին ասում է, բայց ես այդ 70 հազար դրամը չունեմ, ու ստեղ խոսակցությունը կանգնում է»,-կառավարության նիստում։
Նրա խոսքով ճիշտ խոսակցություն չի լինի, եթե ինքն այդ գյուղացուն ասեր, թե ամբողջ 170 հազար դրամն էլ կառավարությունը կտա։
«Ավելի լայն շրջանակների հետ, որ խոսում ես, գյուղացիներն ասում են՝ գյուղատնտեսական ծրագրերը, որ անում եք, մեր համար չէ, դրանից էլի հարուստներն են օգտվում, քանի որ այդ օգնությունը կստանան 50,100 հա ցանաողները, հարուստները։ Չեմ ասում՝ Բիլ Գեյց-ը, բայց տեղական մասշտաբով հարուստները կօգտվեն»,-ասաց փաշինյանը և հավելեց. «Ինչ անում ենք անընդհատ վրիպում ենք կարիքավոր գյուղացու կողքով է անցնում։ Այս ծրագիրն իմ տեսած ոչ մի գյուղացու չի վերաբերում, 0»։
Մինչ այդ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարեց, թե հանրապետությունում պարենային անվտանգության մակարդակի բարձրացման, գյուղատնտեսության զարգացման, ցանքատարածությունների ավելացման, հավաստագրված սերմերով ցանքերի իրականացման, բարձրարժեք գյուղատնտեսության զարգացման համար առաջարկում են ծրագիր։
Նա նշեց, որ բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագրով նախատեսվում է փոխհատուցել մինչև 100 հա մակերեսով հացահատիկային, մասնավորապես` աշնանացան, գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար, հատիկաընդեղեն, ոլոռ լոբի, ոսպ, սիսեռ և կերային մշակաբույսերի առվույտ, կորնգան, ճակնդեղ, մշակության մեկ հա-ի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների վարուցանքի, բերքահավաքի և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50 տոկոսը։
«Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ սահմանաչափերով.
-աշնանացան ցորենի մշակության համար՝ 1 հա մակերեսով՝ 80 հազար դրամ.
-գարնանացան հացահատիկի մշակաբույսի մշակության համար՝ 1 հա մակերեսի հաշվով՝ 70 հազար դրամ.
-եգիպտացորենի դեպքում՝ 85 հազար.
-հատիկաընդեղենի դեպքում՝ 100 հազար դրամ.
-կերային մշակաբույսերի դեպքում՝ 110 հազար դրամ.
-կերի ճակնդեղի դեպքում՝ 80 հազար դրամ։
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մարզպետարանների և համայնքների միջոցով։
Նա նշեց, որ համայնքների մոնիթորինգի իրականացման համար նախատեսվում է տրամադրել գումար փոխհատուցվող գումարի 3 տոկոսի չափով։ Ծրագրի իրականացման նախնական արժեքը 2025 թվականին կկազմի շուրջ 1.5 մլրդ դրամ, որի գնահատման համար հիմք է հանդիսացել ծրագրով նախատեսված գարնանացան հացահատիկային մշակաբույսերի շուրջ 15 հազար հա կերային մշակաբույսերի 2250 հա փոխհատուցումը, որը հատիկաընդեղենի դեպքում կլինի մոտավորեպես 500 հա։
Փաշինյանը նշեց, թե դա է պատճառը որ 2018 թվականից գյուղատնտեսության ոլորտոմ նման ծրագրեր են իրականացնում իսկ աճը 0-1.5%-ի միջակայքում է։