Գործադիրը պետական բյուջեից 2 մլրդ 15 մլն դրամի համաֆինանսավորում տրամադրեց համայնքների նախաձեռնած սուբվենցիոն ծրագրերին
Տնտեսություն
11:41 27/03/2025
Հայաստան

Գործադիրը պետական բյուջեից 2 մլրդ 15 մլն դրամի համաֆինանսավորում տրամադրեց համայնքների նախաձեռնած սուբվենցիոն ծրագրերին

«Որոշումով առաջարկվում է համաֆինանսավորել 17 համայնքի 23 ծրագիր ընդհանուր 2 մլրդ 15 մլն դրամ արժեքով»,-կառավարության նիստում ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ զեկուցելով համայնքների նախաձեռնած սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծը:

 Նախարարը թվարկեց ըստ մարզերի համաֆինանսավորման բաշխումն, ըստ որի Արագածոտնի մարզին կտրվի՝ 240 մլն դրամ, Արարատի մարզին՝ 370 մլն դրամ, Արմավիրի մարզին՝ 113 մլն դրամ, Գեղարքունիքի մարզին՝ 1 մլրդ 85 մլն դրամ, Կոտայքի մարզի՝ 54 մլն դրամ, Շիրակի մարզի՝ 156 մլն դրամ, Սյունիքի մարզի՝ 7,6 մլն դրամ, Տավուշի մարզի՝ 127 մլն դրամ:

Նիկոլ Փաշինյանն էլ ավանդույքի համաձայն թվարկեց տարբեր համայնքներում իրականացվող և իրականացված ծրագրերը, որոնք ներառում են ջրահեռացման համակարգի, կեղտաջրերի մաքրման կայանի, ջրագծի, ոռոգման ջրատարների և խորքային հորերի, լուսավորության ցանցի համակարգի կառուցման աշխատանքներ, ինչպես նաև ճանապարհների հիմնանորոգման, տանիքների վերանորոգման, ջրամատակարարման ցանցերի վերակառուցման, կանգառների և մանկապարտեզների համար գույքի ձեռքբերման և այլ աշխատանքներ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գործադիրը պետական բյուջեից 2 մլրդ 15 մլն դրամի համաֆինանսավորում տրամադրեց համայնքների նախաձեռնած սուբվենցիոն ծրագրերին