«Հրապարակ». Ինչու են իրավապահները խուզարկել Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանի տունը
Օրվա մամուլ
08:44 28/03/2025
Հայաստան

«Հրապարակ». Ինչու են իրավապահները խուզարկել Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանի տունը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող կաշառքի գործով իրավապահները երեկ առավոտյան խուզարկել են Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանի տունը, ապա՝ համայնքապետարանի մի քանի աշխատակիցների և փոխքաղաքապետ Կարեն Խաչատրյանի տները։ Հակակոռուպցիոն կոմիտեից հրաժարվեցին մանրամասներ հաղորդել, հայտնեցին միայն․ «Քրեական վարույթը կաշառք տալուն և ստանալուն է վերաբերում, քննչական գործողությունները կատարվել են հակակոռուպցիոնում, կան կալանավորված անձինք, որոնք համայնքապետարանի աշխատակիցներ են»։

 

Իշխանափոխությունից հետո ՔՊ-ի շարքերը համալրած Ահարոն Խաչատրյանը մարզի հեղինակությունների կամակատարն էր դարձել, բանն այն է, որ փեսան՝ դստեր ամուսինը, քրեական հեղինակություններ Բանդուրյան եղբայրների տղաներից է՝ Մինասյան Ռոմիկը։ Անգամ լուրեր կան, որ այս շղթան կապ ունի Էջմիածնում տեղի ունեցած սպանության հետ։ Մեզ ասացին, որ այդ մասին նաև իշխանությունն է տեղյակ, ուղղակի Բանդուրյաններն ընդդիմություն չեն, որ թևերը ոլորեն և հեշտուհանգիստ բանտ տանեն: Հակառակը` ամռանը Սևանում կատարված սպանությանը մասնակցած Լևոն Բանդուրյանին վերջերս դատարանը կալանքից ազատեց` տնային կալանք սահմանելով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Ինչու են իրավապահները խուզարկել Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանի տունը