Գյումրու ավագանու նախընտրական քարոզչության ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործման արգելքի խախտում ՔՊ-ի կողմից. Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն
Քաղաքական
21:29 28/03/2025
Հայաստան

Գյումրու ավագանու նախընտրական քարոզչության ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործման արգելքի խախտում ՔՊ-ի կողմից. Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն

«Հայաքվե» դիտորդական առաքելությունը, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ հայտարարություն է տարածել Գյումրու համայնքապետի ընտրությունների քարոզարշավի ընթացքում ՔՊ-ի խախտումների մասին.

«Գյումրի համայնքի ավագանու նախընտրական քարոզչության ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործման արգելքի խախտում

«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքն արգելում է նախընտրական քարոզչության կազմակերպման և իրականացման ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործումը, այդ թվում՝ ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական,

տեղեկատվական միջոցների, տարածքների,

տրանսպորտային ու կապի միջոցների, նյութական և

մարդկային ռեսուրսների օգտագործումը ընտրությունների ժամանակ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ ստանալու նպատակով։

Վարչական ռեսուրսները մարդկային, ֆինանսական և նյութական այն միջոցներն են, որոնց ընտրությունների ժամանակ տիրապետում են հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք, որը պայմանավորված է հանրային ոլորտում անձնակազմի, ֆինանսների և հատկացումների նկատմամբ նրանց վերահսկողությամբ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը պատասխանատվություն է նախատեսում քաղաքացիների նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ չորսհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով»։

ՊԶՄԿ ղեկավար, սահմանագրագետ Գոհար Մելոյան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գյումրու ավագանու նախընտրական քարոզչության ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործման արգելքի խախտում ՔՊ-ի կողմից. Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն