Սպերցյանը շարունակում է ապաքինվել վնասվածքից
Աշխարհում
10:13 28/03/2025
Աշխարհ

Սպերցյանը շարունակում է ապաքինվել վնասվածքից

Հայաստանի ազգային հավաքականի և  «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը բաց կթողնի ՌՊԼ-ի 22-րդ տուրի «Ֆակելի» դեմ հանդիպումը։ Խաղը կկայանա մարտի 30-ին Կրասնոդարում։

Հիշեցնենք, որ 19-րդ տուրի՝ «Крыльями Советов»-ի հետ խաղում (1:1) Սպերցյանի կոճի վնասվածք է ստացել և երկրորդ խաղակեսի ընթացքում ստիպված է եղել լքել խաղադաշտը։

RB Sport-ի տեղեկություններով, սպասվում է, որ ֆուտբոլիստը կվերադառնա հիմնական խումբ արդեն հաջորդ շաբաթ։ Նա այժմ աշխատում է անհատական ​​ծրագրով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սպերցյանը շարունակում է ապաքինվել վնասվածքից