Հայաստանի սահմաններն անհանգիստ են և հնարավոր է նաև ինչ-որ ռազմական զարգացումներ. Կարեն Միրզոյան
Քաղաքական
21:10 28/03/2025
Հայաստան

Հայաստանի սահմաններն անհանգիստ են և հնարավոր է նաև ինչ-որ ռազմական զարգացումներ. Կարեն Միրզոյան

Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց, թե այլևս չեն շարունակելու Ղարաբաղյան շարժումը։ Հայ-ադրբեջանական բանակցային գերլարված և վճռորոշ փուլում Փաշինյանը դրանով փաստացի ստորագրում է 30 տարվա ադրբեջանական պետական քարոզչական հիմնական թեզի տակ՝ համաձայնելով, որ Արցախյան շարժումը ոչ թե արցախցիների՝ ցեղասպանությունից պաշտպանվելու և ինքնորոշման համար համայն հայության աջակցությունն էր, այլ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ։ Սա Բաքվին հնարավորություն է տալիս այսօրվա բանակցային գործընթացում անվերջ պահանջներ դնել արդեն Հայաստանի առաջ։ ՀՀ գործող իշխանությունների՝ դիվանագիտության տարրական կանոնների չիմասությամբ քայլերի շուրջ «Panorama-հարցազրույցների» տաղավարում իր կարծիքը հայտնեց արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Կարեն Միրզոյանը։

Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի առաջին մասը՝ ստորև։

▪Մեր ժողովուրդն է, որոշելու, թե ինչ շարժում է տանելու, երբ է սկսելու և երբ է ավարտելու։ Եթե այսքանից ավել մտնում ենք այդ դիսկուրսի մեջ, ապա մենք լեգիտիմացնում ենք իրենց այդ փորձերը՝ մանիպուլացնել հանրային դաշտը, ստեղծել թյուր, սխալ տեսակետներ, որոնք, իր կարծիքով, թույլ կտան իրեն մնալ իշխանության ղեկի մոտ։

▪Այն պահանջները, որոնցով այսօր հանդես է գալիս Ադրբեջանը, նույնիսկ իր բորբոքված երազներում չէր կարող պատկերացնել։

 ▪Ադրբեջանն այդ իրավիճակում իր համար իդեալական գործընկեր է գտել, որի միջոցով փարձում է հասնել իր երազած և չերազած նպատակներին։

 ▪Այստեղ պետք է խոսել թուրք-ադրբեջանական երազանքների մասին, որովհետև այսօր Թուրքիան և Ադրբեջանը գործում են նույն դիրքերից, նույն նպատակներին են ձգտում։

▪Ես համոզված եմ, որ գալու է ժամանակը, երբ հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հաշտեցման շուրջ ընթացող զարգացումները, ներկայացվելու են բազմաթիվ դիվանագիտական դպորցներում, կամ արտաքին քաղաքականության ուսումնասիրությունների կենտրոններում, որպես օրինակ, թե ինչպես չի կարելի վարել բանակցություններ։ Որպես օրինակ, թե ինչպես չունենալով բացարձակ պատկերացում չունենալով թե ինչպես են վարվում բանակցությունները՝ բաղձալի երազանքի փոխարեն, մոտեցնել ոչ ցանկալի արդյունքը։

 ▪Մեզ ասում են՝ մենք սրանով գնում ենք խաղաղության, բայց իրականում տեսնում ենք, որ հակառակը՝ օրստօրե ավելի ենք մոտենում ռազմական գործողությունների վերսկսմանը։

 ▪Այսօր Հայաստանի սահմաններն անհանգիստ են և հնարավոր է նաև ինչ-որ ռազմական զարգացումներ։

▪Այն վկայում է նրա մասին, որ ամերիկյան կողմը որոշ մտավախություններ ունեն տարածաշրջանում հնարավոր զարգացումների ուղղությամբ։

 ▪Մյուս կողմից այն ազդանշան է, որ եթե այս կողմից խոսակցությունը բարձրացվում է, եթե նախաձեռնվում է հեռախոսազրույց, ապա այն նաև յուրատեսակ տագնապալի ազդանշան է։

 ▪ Փաստերը վկայում են, որ նարնք ինչ-ինչ ճանապարհներով գրավեցին իշխանությունը և նպատակ չունեն այն հանձնելու։ Այս ամբողջ կլիկը, այսօր մեկ նպատակ ունի պահպանել իր գոյությունը իշխանական կերակրատաշտակի մոտ և ապահովել իր վերարտադրությունը։ Որևէ այլ խոսակցություն, որ դրանք անում են Հայաստանի, հայ ազգի համար, ուղղակի զավեշտալի են։ Այս իշխանության միակ նպատակը վերարտադրության, իշխանության ղեկի մոտ մնալն ապահովելն է։ Այդ նպատակին հասնելու համար իրենք պատրաստ են գնալ ցանկացած քայլի և միջոցի։

 ▪Որքանով ես տեղյակ եմ, կան ապոկալիպտիկ սցենարներից սկսած, ընդհուպ, որ ԱՄՆ-ը հարվածում է Իրանի վրա, այն երրորդ համաշխարհային պատերազմի յուրատեսակ նախերգանք է դառնում և կրակը տարածվում է ողջ երկրագնդով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանի սահմաններն անհանգիստ են և հնարավոր է նաև ինչ-որ ռազմական զարգացումներ. Կարեն Միրզոյան