Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գյումրիում ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակ ՔՊ-ն ակնհայտ խախտումներ է արել. «Հայաքվե» դիտորդական առաքելություն
«Գյումրիում նախընտրական քարոզչության ընթացքում գրանցված խախտումները բավականին մտահոգիչ են։ Նախընտրական քարոզչության շրջանականում սահմանափակված են եղել ընդդիմադիր գործիչների քարոզչական հնարավորությունները»,- ասուլիսում ասաց Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, իրավագետ Գոհար Մելոյանը՝ ներկայացնելով Գյումրիում մարտի 30-ին կայանալիք ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում «Հայաքվե» դիտորդական առաքելության արձանագրած խախտումները։
Նա նշեց, որ ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը միաժամանակ համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է, նա և ՔՊ-ական պատգամավորները սահմանափկված են իրենց քարոզչության շրջանակներում օգտվելու իրենց պաշտոնից բխող ցանկացած ռեսուրսից.
«ՔՊ-ի թեկնածուն այս պահի դրությամբ համարվում է համայնքի ժամանակավոր պաշտոնակատար և որպես ԺՊ, ինչպես ինքը, այնպես էլ իրենց պատգամավորները, ըստ հանրային ծառայությունների մասին օրենքի, Ընտրական օրենսգրքի, սահմանափակված են քարոզչության ընթացքում օգտվելու իրենց պաշտոնից բխող ցանկացած ռեսուրսից։ Իսկ այդ ռեսուրսներից է ԱԺ ամբիոնը, երբ այնտեղից քարոզչական ելույթներ են ունենում։ Որպես համայնքի ղեկավարի ԺՊ՝ Սարիկ Մինասյանը կիսվել է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի՝ Գյումրու ճանապարհային շինարարության վերաբերյալ հայտարարությամբ՝ քարոզչական գրառմամբ՝ «Գյումրիում չսարքված ճանապարհներ չեն լինելու»։ Դա ակնհայտ խախտում է։
Այնուհետև՝ մարտի 25-ին, շուրջ մեկ տասնյակի հասնող իշխող ուժի պատգամավորներ հայտարարությունների ժամին հանդես են եկել տարաբնույթ հայտարարություններով Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ։ Ուղղիակիորեն կոչերով հանդես եկան՝ քվեարկելու իրենց քաղաքական ուժի օգտին՝ նշելով իրենց քվեաթերթիկի համարը։ Միևնույն ժամանակ մի շարք արատավորղ հայտարարություններով հանդես եկան ընտրություններին մասնակցող ընդդիմադիր թեկնածուների վերաբերյալ՝ անվանական նշելով նրանց»,- ասաց Գ.Մելոյանը։
«Հայաքվե» դիտորդական առաքելությունն արձանագրել է.
«Գյումրի համայնքի ավագանու ընտրություններին իրավապահ մարմինների ներգրավածությունը՝ ընդդիմադիր մրցակիցներին ճնշելու նպատակով:
1.Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը՝ բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկվել քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից:
2.«Իմ հզոր համայնք» կուսակցության թեկնածու Ռուբեն Մխիթարյանը հրավիրվել է Քննչական կոմիտե հարցաքննության, ինչի արդյունքում՝ վերջինս ստիպված է եղել ընդհատել նախընտրական քարոզչությունը Գյումրիում և մեկնել Երևան:
3.Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ հետախուզական վարչության աշխատակիցները խուզարկություն են մեկնարկել «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի գրասենյակում և թեկնածուի՝ Արա Ոսկանյանի բնակարանում, գրասենյակի աշխատակիցներ են բերման ենթարվել Երևան և փաստաբանի մուտքը խոչընդոտում են վստահորդի մոտ:
4.Իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի գրասենյակներում։ Ձերբակալվել են թեկնածու Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին։ Ի դեպ, որդին՝ Կարեն Գրիգորյանը ևս թեկնածու է:
5.Բացի այդ, ըստ մամուլի և քաղաքացիների ահազանգերի՝ ոստիկանության բաժիններ են հրավիրվում ընդդիմադիր թեկնածուների աջակիցները:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Սարիկ Մինասյանի եղբայր, Շիրակի մարզի ԱԱԾ վարչության պետն է, ով իր հերթին համակարգում է ընդդիրմադիր ուժերի թեկնածուների և աջակիցների նկատմամբ ճնշումները։
ՀՀ-ում ընտրություններն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ:
Եթե անգամ իրավապահ մարմինները հայտնաբերում են հանցագործության հատկանիշներ, նրանց միջամտությունը ՉՊԵՏՔ է պարունակի պատժիչ տարրեր և ներազդի կամ սահմանափակի ընտրություններին մասնակցող ուժի կամ գործչի քարոզչության վրա:
Ակնհայտ է, որ իրավապահ մարմինների բիրտ գործողություններն ու միջամտություններն ունենում են ընտրությանը մասնակցող ընդդիմադիր ուժերի նկատմամբ հակաքարոզչական ազդեցություն՝ ներազդելով քաղաքացիների հիմնարար ընտրական իրավունքի իրականացման վրա»: