Մարտուն Գրիգորյանի որդին ձերբակալված է առանց որևէ իրավաչափ հիմքի. Փաստաբան
Իրավունք
00:05 28/03/2025
Հայաստան

Մարտուն Գրիգորյանի որդին ձերբակալված է առանց որևէ իրավաչափ հիմքի. Փաստաբան

ԱԺ պատգամավոր, քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի նկատմամբ վարչական հսկողություն խափանման միջոցի կիրառման քննիչի միջնորդության քննարկումը տեղի կունենա Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ վաղը, ժամը՝ 11:30-ին։ Այս մասին հայտնում է փաստաբան Էդուարդ Հովհաննիսյանը։ 

«Կարեն Գրիգորյանին ձերբակալել էին ժամը 14:10-ին հստակ քրեադատավարական հիմքով, որն ամբողջությամբ վերացել է այն պահից, երբ ներկայացվեց վարչական հսկողության վերաբերյալ միջնորդությունը: Չնայած դրան Կարեն Գրիգորյանը մինչ օրս ձերբակալված է առանց որևէ իրավաչափ հիմքի»,- գրել է փաստաբանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մարտուն Գրիգորյանի որդին ձերբակալված է առանց որևէ իրավաչափ հիմքի. Փաստաբան