Պոլսո հայոց պատրիարքը մասնակցել է Էրդողանի կազմակերպած իֆթարի արարողությանը
Տարածաշրջան
11:37 28/03/2025
Տարածաշրջան

Պոլսո հայոց պատրիարքը մասնակցել է Էրդողանի կազմակերպած իֆթարի արարողությանը

Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը մասնակցել է Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Անկարայում նախագահական համալիրում կազմակերպած Իֆտարի արարողությանը։ Նրան ուղեկցել է Հոգշ. Տ. Գասպար Աբղ. Կարապետյանը։ Այս մասին հայտնել է Պոլսո հայոց պատրիարքարանը։ 

 Իֆթարի արարողությանը ներկա են եղել նաև հոգևոր պետեր և համայնքների ներկայացուցիչներ, այլ հյուրեր։

Երեկույթի ընթացքում Էրդողանն ուրախություն է հայտնել Նորին Ամենապատվության մասնակցության համար։

Իֆտարը իսլամի հետևորդների կողմից երեկոյան սննդի ընդունում է  ռամադան ամսին։ Արարողությունը տեղի է ունենում տեղական ժամանակով երեկոյան աղոթքից հետո։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պոլսո հայոց պատրիարքը մասնակցել է Էրդողանի կազմակերպած իֆթարի արարողությանը