Սուրենյանցի ահազանգը. ՔՊ-ն ամբողջովին վերակենդանացնում է հին համակարգը՝ իր հոռի բարքերով
Քաղաքական
14:55 28/03/2025
Հայաստան

Սուրենյանցի ահազանգը. ՔՊ-ն ամբողջովին վերակենդանացնում է հին համակարգը՝ իր հոռի բարքերով

Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունների մասնակից  «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն ահազանգում է.

«Ի գիտություն դիտորդների, Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակից նախընտրական շտաբների 

Այսօր, ժամը 17:55-ին, Ախուրյանի, Մարալիկի, Արթիկի, Աշոցքի և Ամասիայի համայքային աշխատողներին հրահանգված է ներկա լինել Գյումրու թատրոնի շենքի մոտ՝ ՔՊ ամփոփիչ հանդիպում- համերգին. Ամեն համայնքային աշխատող իր հետ պետք է բերի ևս երեք մարդ: 

ՔՊ-ն ամբողջովին վերակենդանացնում է հին համակարգը՝ իր հոռի բարքերով: 

Արժանապատիվ գյումրեցին մերժելու է ՔՊ-ին և նրա թեկնածուին»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սուրենյանցի ահազանգը. ՔՊ-ն ամբողջովին վերակենդանացնում է հին համակարգը՝ իր հոռի բարքերով