Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հանրապետական շտապօգնության ծառայությունը համալրվել է 6 նոր մեքենայով:
ԱՆ-ից մանրամասնում են, որ նախարար Անահիտ Ավանեսյանը Հանրապետական շտապօգնության Գյումրու կայանում ներկա է գտնվել շտապօգնության մեքենաների հանձնման արարողությանը:
Կորեայի նվիրատվությամբ ստացած շտապօգնության մեքենաները Հայաստանում վերազինվել են անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, և այժմ միջազգային չափանիշներին համապատասխան 6 ռեանիմոբիլները պատրաստ են համալրել մարզային շատպօգնության ավտոպարկը:
Անահիտ Ավանեսյանը շրջայց է կատարել Հանրապետական շտապօգնության օպերատիվ կառավարման կենտրոնում. այն սպասարկում է Արագածոտնի, Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի բնակչությանը: