Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գտնվում ենք պայքար տարբեր շերտերի ու աստիճանների մեջ. Բագրատ Սրբազան
«Այն, ինչ տեղի է ունենում մեր կյանքում, ավելորդ է խոսել, բայց այն, ինչ տեղի է ունենում, մեղմ ասած անընդունելի է»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Սրբազանը շարունակեց. «Դրա համար գտնվում ենք պայքար տարբեր շերտերի ու աստիճանների մեջ, դրա համար ենք հանձն առել զոհել ինչ-որ ունենք անձնական իմաստով, մտնել այս ճանապարհի մեջ, մեր նպատակակետին հասնել, որը պարզապես մեր սահմանած նպատակակետը չէ, այլ անհրաժեշտություն է ճշմարտության պայքարով վերականգնելու տունը, վերադառնալու մեր տուն, վերականգնելու կամ հաստատեու արդարությունը մեր կյանքում։ Եթե չկա արդարություն, չկա որևէ կերպ ներդաշնակություն, չի կարող լինել։
Գտնվում ենք անանձնական պայքարի մեջ։ Տեսել ենք մարդիկ, ովքեր արդարության, ճշմարտության վերականգնման համար, հայրենիք, տուն ունենալու համար առանց որևէ բարձր նյութեղեն ակնկալիքների, պատրաստակամություն, գտնվել են կալանքի, ձերբակալությունների մեջ, իրենց ունեցվածքի սահմանափակումների, ունեցվածքի վրա ապօրինի հարձակումների մեջ, անորոշության մեջ, ռումբերի տարափի տակ՝ այդ անիրավ դատավորի կողմից»։