Ռուբիոն հայտարարում է USAID-ին վերակազմավորելու ծրագրերի մասին
Քաղաքական
13:02 29/03/2025
Աշխարհ

Ռուբիոն հայտարարում է USAID-ին վերակազմավորելու ծրագրերի մասին

Պետքարտուղարությունը ծանուցել է ԱՄՆ Կոնգրեսին մինչև հուլիսի 1-ը Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) վերակազմավորելու իր մտադրության մասին։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասվում է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության մեջ։

«Այսօր Պետդեպարտամենտը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) ծանուցել են Կոնգրեսին վերակազմավորում ձեռնարկելու իրենց մտադրության մասին, որը կներառի ԱՄՆ ՄԶԳ-ի որոշ գործառույթների փոխանցումը դեպարտամենտին մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը», - ասվում է Ռուբիոյի հայտարարության մեջ:

Նա հավելել է, որ USAID-ի մնացած գործառույթները կդադարեցվեն, եթե դրանք չհամապատասխանեն ներկայիս ամերիկյան վարչակազմի առաջնահերթություններին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ռուբիոն հայտարարում է USAID-ին վերակազմավորելու ծրագրերի մասին