Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչո՞ւ է ամերիկյան զենքը տեղափոխվում Հայաստան. ռազմական փորձագետի մեկնաբանությունը
«Բավականին ակնհայտ է՝ ինչի մասին է խոսքը. այս տարվա ընթացքում զորավարժությունների համար է տարբեր զենք ու այլ ապրանքներ բերվելու Հայաստան»,- Hetq.am-ին տված հարցազրույցում ասել է «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը՝ պատասխանելով հարցին, թե որոշ ժամանակ առաջ ռուսական լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել, որ Գերմանիայի ամերիկյան ռազմաբազներից զենքեր են տեղափոխվելու Հայաստան, ի՞նչ նպատակով է այդ տեղափոխությունը։
Նա նշեց, որ ինչպես բերեն, այդպես էլ մեկ շաբաթից տանելու են հետ, ինչպես անցած տարի էին բերել կրկին զորավարժությունների համար։
«Դեռևս պաշտոնապես չի հայտարարվել զորավարժությունների մասին, բայց հասկանալի է՝ սկզբունքային որոշումն ընդունված է, եթե տենդեր է հայտարարվել, թե ով պետք է զենքը բերի։ Վերջնական համաձայնեցման փուլում է գտնվում»,- ասաց ռազմական փորձագետը։
Ի՞նչ կտան զորավարժությունները Հայաստանին
«Ինձ թվում է հետևակի ու սպաների կրթման պրոցեսում հետաքրքիր ձևաչափ է։ Դա խաղաղապահական զորքերի զորավարժություններ են, չեն ծածկում մեր ուզած ասպեկտները, բայց միաժամանակ շատ բան կարելի է սովորել նման զորավարժություններից, կարևոր է շփումը։ Հայաստանի համար ակտուալ կլիներ դրանից առաջ էր շարժվել ու իրար հետ պարապել բուն ռազմական գործողություններ»,- ասաց Լ. Ներսիսյանը։
Մանրամասն՝ hetq.am-ի տեսանյութում։