Հակակոռուպցիոն կոմիտեն չի ապահովում իմ տեսակցությունը պաշտպանյալիս՝ 70 տարեկան Անահիտ Խալաթյանի հետ. Փաստաբան
Իրավունք
21:24 30/03/2025
Հայաստան

Հակակոռուպցիոն կոմիտեն չի ապահովում իմ տեսակցությունը պաշտպանյալիս՝ 70 տարեկան Անահիտ Խալաթյանի հետ. Փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. 

«Արդեն 6-րդ ժամն է, ինչ Հակակոռուպցիոն կոմիտեն չի ապահովում իմ տեսակցությունը պաշտպանյալիս՝ Գյումրու «Մեր քաղաքը» նախընտրական դաշինքով ավագանու թեկնածու 70 տարեկան Անահիտ Խալաթյանի հետ:

Այս պահից ես հեռանում եմ Հակակոռուպցիոն կոմիտեի շենքից: Կսպասեմ քննիչի զանգին 041122222 հեռախոսահամարով:

Հանրային պաշտպանի գրասենյակին խնդրում եմ պահանջի դեպքում տիկին Անահիտին պաշտպան չտրամադրել, քանի որ վերջինս պաշտպան ունի, որին հակակոռուպցիոն կոմիտեն թույլ չի տալիս տեսնել»:

Ավելի վաղ «Մեր քաղաքը» դաշինքից հայտնել էին. «Քաղաքացիական հագուստով անհայտ անձինք՝ բռնի ուժով առևանգել են մեր ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանին։ Ըստ ականատեսների, նրա հետ եղել է ևս մի կին։ Այս պահին չենք տիրապետում որևէ տեղեկատվության։ Դիմում ենք իրավապահ մարմիններին»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հակակոռուպցիոն կոմիտեն չի ապահովում իմ տեսակցությունը պաշտպանյալիս՝ 70 տարեկան Անահիտ Խալաթյանի հետ. Փաստաբան