NBC. Թրամփը սպառնում է Իրանին «աննախադեպ ռմբակոծություններով»
Քաղաքական
18:36 30/03/2025
Տարածաշրջան

NBC. Թրամփը սպառնում է Իրանին «աննախադեպ ռմբակոծություններով»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում սպառնացել է «աննախադեպ ռմբակոծումներով», եթե ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնության չգան։

Ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկյանը հայտարարել էր, որ Թեհրանը նախագահ Թրամփին ուղղված պատասխան նամակում հրաժարվել է միջուկային ծրագրի շուրջ Վաշինգտոնի ուղիղ բանակցություններից. բանակցությունների պատուհանը բաց է միայն երրորդ երկրների միջնորդությամբ։

«Եթե նրանք գործարք չգնան... ռմբակոծություններ կլինեն: Դա կլինի այնպիսի ռմբակոծություն, ինչպիսին նրանք նախկինում չեն տեսել»,-«ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ հարցազրույցից Թրամփի խոսքերը մեջբերել է հեռուստաալիքը։

Միաժամանակ ԱՄՆ նախագահը հավելել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը ներկայումս «երկխոսում են»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
NBC. Թրամփը սպառնում է Իրանին «աննախադեպ ռմբակոծություններով»