Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
10 ընտրության եմ մասնակցել, բայց այսպիսի բան դեռ չէի տեսել. Կոնստանտին Տեր-Նակալյան
«10 ընտրության եմ մասնակցել որպես դիտորղ, վստահված անձ, բայց այսպիսի բան դեռ չէի տեսել։ Օրինակ՝ ընտրատեղամասից 7 մետր այն կող գտնվում է ՔՊ-ի ոչ լեգալ շտաբը, որը գրանցում չունի»,-Panorama.am-ին հայտնեց Կոնստանտին Տեր-Նակալյանը՝ ներկայացնելով Գյումրու 31/69 ընտրատեղամասում իր դիտարկումների արդյունքները։
Նա հայտնեց, որ ամբողջ օրը ոստիկաններին խնդրել են, որ այնտեղ առաջացող կուտակումները ցրեն։
«Ընտրողները գալիս, մտնում էին ՔՊ-ի ոչ լեգալ շտաբ, որտեղից գալիս էին քվեարկության, որից հետո նորից գնում էին նույն շտաբ»,-ասաց Նակալյանը և հավելեց, որ դրանից հետո սկսել են նույն մեքենաներով ընտրողներին բերել քվեարկության։
Դիտորդը նշեց, որ սովորաբար նման ձևով են ընտրակաշառք բաժանում, չնայած ինքը չի կարող հաստատել, որ ընտրակաշառք է բաժանվել։
Տեր-նակալյանը նշեց, որ մի քանի արձանագրություն է կազմել խախտումների վերաբերյալ, օրինակ ակնհայտ առողջական խնդիրներ չունեցող տարեց տղամարդունք քվեախցիկ ուղեկցելու փորձ են արել, ինչը նա կանխել է։