Պայթյուն Իրանի քաղաքներից մեկի ոստիկանական բաժանմունքում
Քաղաքական
22:31 30/03/2025
Տարածաշրջան

Պայթյուն Իրանի քաղաքներից մեկի ոստիկանական բաժանմունքում

Իրանի հյուսիսարևելյան Մաշհադ քաղաքում ոստիկանական բաժանմունքում պայթյունի հետևանքով զոհվել է երկու ոստիկան, ևս երկուսը վիրավորվել են։ Դեպքի մասին հայտնում է «Միզան» գործակալությունը։

«Այս կիրակի առավոտյան երկու ոստիկան է սպանվել, երբ առգրավված պայթուցիկ սարքը պայթել է Մաշհադի Շահիդ Ռաջայի ոստիկանական բաժանմունքում», - հաղորդում է Mizan-ը:

Գործակալության տվյալներով՝ ոստիկանության բաժանմունքի այցելուն և ևս մեկ ոստիկան վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պայթյուն Իրանի քաղաքներից մեկի ոստիկանական բաժանմունքում