Ես ծառայել եմ, բանակի գերազանցիկ եմ եղել. Սարիկ Մինասյան
Քաղաքական
11:26 30/03/2025
Հայաստան

Ես ծառայել եմ, բանակի գերազանցիկ եմ եղել. Սարիկ Մինասյան

«Ես ծառայել եմ, բանակի գերազանցիկ եմ եղել»,- մինչև քվերակելը տեղամասի դիմաց ասաց ՔՊ-ի համայնքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք ծառայել է բանակում։

 Մինասյանը հայտարարեց, թե չի պատասխանում «Մեդիահաբ»-ի լրագրողին և, արձագանքելով մյուս լրագրողին, ասաց, թե քվեարկել է հանուն զարգացող գյումրու, որ գյումրեցին իր քվեն տալու է ապագա զարգացող քաղաքին։

«Մեր գյումրեցիները շատ գիտակից են, իրենց ընտրությունն այսօր կկատարեն, վաղը բոլորդ համոզված կլինեք»,-ասաց Սարիկ Մինասյանը։

Ես այնպիսին եմ ինչպիսին կամ, տարբեր աթոռներ փոխել եմ, գյումրեցիներն ինձ ճանաչում են՝ որևէ աթոռ այլ բան ինձ կյանքում չի փոխի։

 Պատասխանելով հարցին, թե ճիշտ են լուրերը, թե Մարտուն Գրիգորյանն իրեն ապտակել է՝ Մինասյանն ասաց. «Ինձ ապտակող չի եղել, չի ծնվել այդպիսի որևէ մեկը, Մարտուն Գրիգորյանը հերքել է, խնդրում եմ ինձ մանիպուլյացիոն հարցեր մի տվեք»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ես ծառայել եմ, բանակի գերազանցիկ եմ եղել. Սարիկ Մինասյան